Հեռավար պատմություն՝

«Խաչակրաց բանակին սպասելիս» հոդվածում Վանո Սիրադեղյանը քննարկում և, ինչու ոչ, քննադատում է հայ ազգի հոգեբանությունը, մտածելակերպը: Հեղինակը սկսում է հոդվածը պնդելով, որ հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։ Ըստ հեղինակի, հայերը գերադասում են պատմական Հայաստանը ներկային, և նա բացատրում է այդ պնդումը նրանով, որ «պատմական հայրենիքը խնամք չի պահանջում, այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի, եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ»։ Սրանով հեղինակը արտահայտում է իր կարծիքը հայ ազգի մասին՝ մեղադրելով և քննադատելվ հայերի բնավորությունը, հոգեբանությունը, ցույց տալով, որ չի համարում հայերին առաջադեմ, նպատակասլաց և ինքնավստահ ազգ: Սիրադեղյանը շարունակում է՝ ասելով, որ հարյուրամյակներ շարունակ հայերը մաս-մաս դարձնում են հայրենիքը պատմական, կապվում նրան հավաքական սիրով: Դրանով հայերը ուժեղացնում են հարևան երկրներին, հռչակում նրանց որպես թշնամի, նեղվում նրանց հարևանությունից և Հայաստանի փոքրությունից: Սիրադեղյանը ավարտում է հոդվածը այս խոսքերով՝ «հայերը երազում են մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա»։
Հետևելով նրան, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և Հայաստանի քաղաքականության մեջ այս օրերին, կարծում եմ, հնարավոր չէ որևէ կերպով չհամաձայնվել Սիրադեղյանի կարծիք-քննադատությանը և հակասել նրան: Ինչ վերաբերվում է իմ անձնական կարծիքին, Վանո Սիրադեղյանը զարմանալի ճշգրտությամբ բացատրում է այս հոդվածում, թե որն է հայերի մեծաքանակ անհաջողությունների պատճառը՝ հայ ազգը: Բացատրում է, որ մեղավոր չեն հարևան երկրները, դաշնակից երկրների դավաճան գործողությունները, երկրի չափսը, բնակչության թիվը: Մեղավոր է հայը: Մեղավոր է այն հայը, որը անում և թույլ է տալիս ուրիշներին անել այն, ինչն ավելի ու ավելի է հյուծում և թուլացնում Հայաստանը: Այդ հայն է նրա պատճառը, որ չկա միացյալ ազգություն, միասնություն՝ հանուն ազգի և հայրենիքի: Այդ հայն է մեղավոր նրանում, որ գույություն չունի հնարավորությունը այդ միասնության ստեղծման: Սակայն այդ հայը միշտ կարևորում է հիշել և հիշեցնել, թե ինչպիսի հզոր երկիր է եղել Հայաստանը, ինչպիսի մեծություն՝ հայ ազգը: 
Դե ինչ, ինձ թվում է, որ այդպիսի հոգեբանություն, ցավոք, շատ հայեր ունեն նաև այսօր․․․

Leave a comment

Create a website or blog at WordPress.com