Month: March 2018

  • Հունական և Հայկական աստվածներ․

    Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը: Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է: Միհրը— լույսի և մաքրության` արևի աստվածը: Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը-  հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է: Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Նանեն— պատերազմի աստվածուհի։  ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :…

  • Տրդատ Երրորդ․

    Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր: Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը: Տիրապետել է լատիներենին և հունարենին:…

  • Հայոց հեթանոս աստվածներ․

    Հայոց հեթանոս աստվածների առաջին դիցարանը ձևավորվել  է հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց՝ կրոնապաշտամունքային հավատալիքների (տոտեմիզմ, ոգեպաշտություն, բնապաշտություն, հմայական մոգություն) ազդեցությամբ:  Հնագույն գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ հայոց առաջին պետական կազմավորումներում գոյություն ունեցած պաշտամունքային երևույթների մասին: Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման` Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր (շումերերեն է.…

  • Տնային աշխատանք․

    Նկարագրե՛ք Արքունիքի կառուցվածքն ու գործառույթները /գրավոր, դասագիրք/. Արքան երկիրը կառավարում էր արքունիքի միջոցով։ Արքունիքի կազմության մեջ մտնում են գործակալությունները, որոնք ղեկավարում էին երկրի կյանքի տարբեր ոլորտները։ Դրանք նման էին այսօրվա նախարարություններին։ Առաջին գործակալությունը հազարապետություններ, որը ղեկավարում էր երկրի տնտեսական կյանքը և պետական շինարարությունը։ Ռազմական ոլորտը ղեկավարում էր սպարապետություն գործակալությունը։ Կարևոր էին թագադիր ասպետությունները, արքունիկի թիկնապահությունը…

Create a website or blog at WordPress.com