Month: May 2018

  • Հնդկաստան և Չինաստան

    Արիացիները Ք.ա. II հազարամյակում Հնդկաստան ներխուժեցին ռազմատենչ արիական ցեղերը: Նրանք հեշտությամբ նվաճեցին տեղի ժողովուրդներին և ստեղծեցին իրենց իշխանությունները: Արիացիները քանակապես զիջում էին տեղացիներին, սակայն ավելի կազմակերպված էին ու մարտունակ: Տեղի մեծաքանակ բնակչության նկատմամբ իշխանությունը պահպանելու համար արիացիներն ապրում էին մեկուսի: Հին հնդիկների կարծիքով մարդիկ առաջացել էին աստծո ստեղծած առաջին մարդու՝ Պուրուշիի մարմնի որևէ մասից: Ըստ…

  • Մանրանկարչություն

    Մանրանկարչություն Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար) «1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի…

  • Ճարտարապետություն․

    Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդիկողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։ Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։ Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ…

  • Երաժշտություն․

    Հայկական երաժշտությունը սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։ Մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի…

  • Գիրականություն․

    Առաջին գրավոր հուշարձանները Հայաստանի տարածքում թվագրվում են ուրարտական շրջանին։ Հայոց այբուբենի ստեղծումիցհետո սկիզբ է դրվում հայերեն ինքնուրույն գրականությանը։ Հայոց հնագույն բանավոր ավանդազրույցները, լեգենդներն ու առասպելները առաջին անգամ գրի են առնվել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու կողմից։ 440-ականներին է գրվել ազգային գրականության առաջին կոթողը՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության նկարագրությանը։ Այդ դարաշրջանի հայ գրականության հիմնական ուղղությունը…

Create a website or blog at WordPress.com