Վանո Սիրադեղյան – Մի ճամպրուկ փող

Պատմվածքը նրա մասին է թե ինչպես էին երեխաները ընկերներով պառկում խաղողի այգիներին մոտիկ մի տեղ, խոտի վրա կամ սալ քարին, նայում էին աստղերին, երազում ու սպասում պահակի քնելուն։ Երեխաները երազում էին, որ իրենց հագինը արքայազնի հանդերձ էր, որ խանութում չի լինում, իրենց տակինը հրեղեն ձի էր, որ փողով չեն առնում, այլ մի առավոտ ջրերից ելնում, դոփում է իրենց շեմին ու դուրս կանչում… Իրենց երազած աղջիկն էլ ձիու հետքերով էր գալու, սնվելու էր առավոտվա ցողով, հագնելու էր ծովի փրփուր, ծա՛խս չէր պահանջելու։ Սակայն Սուրոն երազում էր մի ճամպրուկ փող գտնել։
Ինչպես ասվում է պատմվածքում՝ Սուրոն ու իր ընտանիքը այնք՜ան աղքատություն էին տեսել, որ նույնիսկ եթե բոլորովին անփող դառնաին, տարբերություն չեին տեսնի։ Սուրոն դպրոցը չավարտեց, ութերորդ դասարանից դուրս եկավ՝ գնաց վարորդ աշխատելու։ Տարիներ անց, երբ մյուս ընկերները “քաղաքում սովորում ու նկուղներում գարեջուր էին խմում”, Սուրոն ընտանիքն էր պահում՝ հայրը մահացել էր։ Վարորդությունը փող բերում էր, ու Սուրոն ընտանիքը հագցնում ու կերակրում էր, բայց մնացած փողը “ծախսում էր կատաղի”։ Սուրոն անում էր այդպես, որովհետև նա այնքան փող չեր տեսել, որ փողի հետ վարվել չգիտեր, այդ աղքատության դառնությունն էր հիմա հանում՝ ունեցած փողը անիմաստ ծախսելով։
Ամառներով, Սուրոն, արձակուրդ գնացած ընկերների համար, գետափին խնջույքներ էր կազմակերպում։ “Մեկի համար ավազ կրած էր լինում, կամ անտառից փայտ բերած էր լինում, կամ քոչը սար տարած էր լինում՝ մի գառ, մի ուլ թափքը գցած բերում էր։” Իսկ հենց խնջույքը ավարտում էր, նա միանգամից գործի էր։ Ժամանակ անց ընկերները իմացան, որ Սուրոն ամուսնացել է։ Մի անգամ, ընկերները “պարտ էին համարել Սուրոյի պատվին գետ գտնել ցամաք Արարատյան դաշտում և մի բանով հատուցել ուսանողական իրենց այն լավ օրերի դիմաց”։ Խնջույքից հետո, մյուս առավոտ, Սուրոն վաղ գնաց՝ գործի։ Այդ տարիել մահացավ՝ “ճանապարհին մի տեղ վատ էր զգացել, կանգնեցրել էր այդ հրեշ մեքենան ու ղեկի վրա էլ հանգել էր քառասուներկու տարեկան մեր հոգնած ախպերը։”

Create a website or blog at WordPress.com